Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սթրեսը՝ սրտի թշնամի

Սթրեսը՝ սրտի թշնամի
14.03.2014 | 12:33

Երբ մարդն իր առօրյայում անհանգիստ է լինում, շտապում է, ասենք, կանգառ, որպեսզի չուշանա երթուղայինից, սիրտն սկսում է արագ բաբախել, արյան ճնշումը բարձրանում է: Տեղ հասնելուն պես մենք սպասում ենք, նստում ենք երթուղային կամ բաց ենք թողնում այն, այդ ընթացքում մեր սիրտը հանգստանում է, արյան ճնշումն աստիճանաբար իջնում և կարգավորվում է, օրգանիզմը վերադառնում է իր նախկին՝ նորմալ վիճակին։ Մեկ այլ բան է տեղի ունենում սթրեսի ժամանակ:
Սթրեսը, որպես կանոն, լինում է երկարատև, պայմանավորված դրա առաջացման և ավարտման համար անհրաժեշտ պայմաններով: Սթրեսը սրտի դարավոր թշնամիներից մեկն է միայն: Եթե պատկերացնենք, որ կանգառ շտապելու փոխարեն մենք ենթարկվում ենք սթրեսի, ապա անհրաժեշտ է գիտակցել լուրջ մի խնդիր: Եթե անհանգստությունը վերջանում է ընդամենը 3-10 րոպե հետո, ապա սթրեսը օրեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ է տևում, օրգանիզմը չի կարողանում վերականգնվել, արդյունքում լուրջ խնդիրներ են առաջանում սրտի հետ կապված: Սթրեսի ժամանակ զարկերակներում կուտակվում է խոլեստերին, սրտի զարկերը անկանոն են դառնում: Այսքանից հետո անհրաժեշտ է, որ գոնե օրգանիզմը «մեր կողմից» լինի: Սթրեսի ժամանակ օրգանիզմն անմիջապես անցնում է սթրեսին հակազդելու մեխանիզմի, արտադրվում են հորմոններ, նեյրոքիմիական նյութեր, և օրգանիզմը լցվում է դրանցով: Այս պայմաններում ուղեղը, գիտակցելով սթրեսի վտանգը, ազդակ է ուղղում, որից երիկամներում արտադրվում են հորմոններ, դրանք էլ խթանում են մկանների, սրտի և թոքերի աշխատանքը՝ օգնելով օրգանիզմին հաղթահարելու սթրեսը: Բնական է, որ այդ դեպքում հորմոնները լուրջ ազդեցություն են ունենում մեր կենսակերպի ու վարքի վրա: Սթրեսը բացասաբար է անդրադառնում նաև գիտակցության վրա: Օրինակ, եթե սովորական վիճակում ավտոմեքենան արագ սլանալիս մենք դրա ընթացքը կդանդաղեցնենք, ապա սթրեսի ժամանակ գուցե ավելացնենք արագությունը: Այս պայմանների ազդեցության ներքո սիրտը առողջ լինել ուղղակի չի կարող:


Հովհաննես ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ

«Առողջ սիրտ» կայքէջի հիմնադիր

Դիտվել է՝ 2225

Մեկնաբանություններ